«Տաշիր պիցցա»-ի բոլոր մասնաճյուղերը վերաբացվել են

Հայաստանի տարածքում վերաբացվել են՝ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը: Այս մասին տեղեկացնում են ընկերության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ պիցցերիաները փակ էին նոյեմբերի 5-ից, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ մարդիկ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով: Նրանք բոլորը հայտնել են, որ սնվել են «Տաշիր պիցցա»-ի այս կամ այն մասնաճյուղում: