Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կադրերը (տեսանյութեր)

Համացանցում տեսանյութեր են տարածվել՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Շուշիի մոտակայքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպից։

Ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած տեսանյութից երևում է, ադրբեջանական անցակետի մոտ կանգնում է մի մեքենա, որից դուրս է գալիս մի երիտասարդ և նռնակ է նետում թշնամու կողմը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նռնակ նետողը օրերս ադրբեջանցիների կողմից սպանված հայ երիտասարդի եղբայրն է։

Մեկ այլ տեսանյութում երևում է նաև, որ ռուս խաղաղապահները մի տղամարդու տանում են։

Տեսանյութերը՝ այստեղ