Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել։

Ճանապարհի վերահսկողությունն Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերն են իրականացնում, որոնց ուժերով այս մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է տարվել։

Սակայն Շուշիի հատվածում տեղի ունեցած վերջին միջադեպը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների։

Ադրբեջանի մասնակցությամբ մեծ թվով այլանդակություններ վերջին 3 տասնամյակում շատ ենք տեսել, սակայն ռուս խաղաղապահների ներկայության և պահպանության պայմաններում, արձանագրվող միջադեպերը իրավիճակին նաև այլ երանգ են փոխանցում։

Ինչևէ, ակնհայտ է, որ կիրառվող անվտանգային մեխանիզմների և իրականացվող ծառայության մեջ վերանայումներ պետք է արվի, այլապես առջևում նոր՝ առավել անկանխատեսելի զարգացումներ կլինեն։

 

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։