Տարեցների պատվաստումը պարտադիր է դարձել Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է մտցվել 60 տարեկանից բարձր բնակիչների համար, այդ թվում՝ քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է գլխավոր սանիտարական բժիշկ, Սանկտ Պետերբուրգի Ռոսպոտրեբնադզորի բաժանմունքի վարիչ Նատալյա Բեշկետովան։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես պարզաբանում է «Պետերբուրգյան օրագիրը», բնակչության այս խումբը պետք է պատվաստվի առաջին բաղադրիչով կամ միաբաղադրիչ պատվաստանյութով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը։

Պատվաստումների ցիկլը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 15-ը։