Բելառուսում հայտնել են Լեհաստանի հետ սահմանին հրաձգության մասին

Բելառուս-Լեհաստան սահմանին կրակոցներ են լսվում Լեհաստանի տարածքից, երկուշաբթի հայտարարել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։

«Կրակոցները լսվում են Լեհաստանի տարածքից, պատճառները մեզ անհայտ են»,- Բիչկովսկին ասել է «Ինտերֆաքս»-ին։

Ավելի վաղ սոցցանցերում հաղորդագրություններ էին տարածվել բելառուսա-լեհական սահմանին տեղի ունեցած հրաձգության մասին, որտեղ բելառուսական կողմից կուտակվել են մերձավորարևելյան հազարավոր միգրանտներ, ովքեր փորձում են մտնել Լեհաստանի տարածք։

Ավելի վաղ Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն հայտնել էր, որ բելառուս-լեհական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, արգելապատնեշների դիմաց մոտ 2 հազար մարդ կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։ «Օտարերկրացիների կարծիքով՝ իրենց երթուղու վերջնական նպատակը ԵՄ-ն է, որտեղ նրանք ցանկանում են դիմել պաշտպանության համար, և Բելառուսի տարածքը չեն դիտարկում որպես բնակության վայր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լեհաստանը և եվրոպական մի շարք այլ երկրներ մեղադրում են Բելառուսին, որ հենց նա է քաոս ստեղծել ԵՄ սահմանների մոտ, քանի որ ԵՄ-ից մերժում ստացած Մերձավոր Արևելքի և աֆրիկական երկրների ապօրինի միգրանտներին չի թույլատրում հետ դառնալ։ Լեհաստանն իր նույնպես նրանց ներս չի թողնում, ուստի շատ անօրինական ներգաղթյալներ արգելափակված են սահմանային գոտում։ Այս իրավիճակը շարունակվում է արդեն երկու ամիս։

Լեհաստանը հազարավոր զինվորականներ է տեղակայել Բելառուսի հետ սահմանին, փշալարով պարիսպ է կառուցել և սահմանին արտակարգ դրություն է հայտարարել։