Գերմանիայում տղամարդը գնացքում դանակով հարձակվել է ուղևորների վրա

Գերմանիայում Intercity Express ընկերության ճեպընթացներից մեկում 27-ամյա արաբ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը:

Գնացքի ընթացքը դադարեցվել է, դեպքի վայրում ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները:

Հաղորդվում է, որ տղամարդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, չի բացառվում, որ նա հոգեկան խանգարումներ է եղել:

Ոստիկանությունն այս պահին բացառում է ահաբեկչության հնարավորությունը:

Հարձակման ենթարկված երկու ուղևոր ծանր վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: