ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայում գործող «Քրդական բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերին (YPG) այն լուրերին զուգահեռ, որ Թուրքիան ամեն պահ կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 50 բեռնատարներից բաղկացած շարասյունը մուտք է գործել Սիրիայի Քամըշլը քաղաք։ Բեռնատարներում եղել են զենքեր և նյութատեխնիկական միջոցներ։

Թուրքական րատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ-ն զենքի մատակարարումից զատ, կազմակերպում է Ժողովրդական պաշտպանության ուժերի «ահաբեկիչների» կրթությունը։ Նշվում է, որ նրանք պատրաստություն են անցնում Հասեքեի, Դեր Զորի, Քամըշլըի ճամբարներում։

Հիշեցնենք, որ YPG և PKK-ն Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ: Իսկ ԱՄՆ-ն YPG-ին համարում է  կարևոր գործոն ահաբեկիչների դեմ պայքարում: