Հրապարակվել է Օմանի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի և Իրանի միջև առճակատման տեսանյութը

Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը տեսանյութ է հրապարակել Օմանի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև առճակատման մասին։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը չորեքշաբթի կանխել են ԱՄՆ-ի կողմից լցանավերի առգրավումը։ Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան նավերը առևանգել են իրանական նավթ տեղափոխող լցանավերը, վառելիքը փոխանցել մեկ այլ նավի մեջ և ուղարկել անհայտ ուղղությամբ, որից հետո իրանցի նավաստիները այն հայտնաբերել և ուղարկել են հանրապետության տարածքային ջրեր։

IRIB-ի հրապարակած կադրերում երևում է իրանցի զինվորականների վայրէջքը լցանավերի վրա, ինչպես նաև երկու երկրների նավերի տեղաշարժերը։ Տեսանյութում երևում են «Արլի Բերկ» տեսակի ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ականակիրներ, ամերիկյան և իրանական ուղղաթիռներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական ​​նավակներ ու նավեր։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ավելի վաղ անհեթեթ էր անվանել Թեհրանի մեղադրանքները ասելով, թե ԱՄՆ-ը մտադրություն չուներ նավը առևանգել:

Տեսանյութը դիտեք այստեղ https://www.instagram.com/tv/CV0oPZWsC_6/?utm_source=ig_web_copy_link