ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրին. այն կգործի մինչ 2027 թ․
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, որը բխում է չորեքշաբթի պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում տեղադրված Նախարարների կաբինետի հրամանից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ընդունել Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության առաջարկությունը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և շահագրգիռ այլ դաշնային գործադիր մարմինների հետ՝ 2022-2027 թթ․ համար Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին»,- ասված է հրամանագրում։
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել համագործակցության ծրագիր։

