Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխող հանցախումբ է հայտնաբերվել. առգրավվել է 240 միավոր զենք
Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխող հանցախմբի հայտնաբերման մասին:
Ինչպես նշում է Mehr գործակալությունը, Ուրմիայի սահմանապահ գնդի սահմանապահներին հաջողվել է կանխել ապօրինի զենքի խմբաքանակի մուտքը երկիր՝ ժամանակին և ճշգրիտ գործողություններ ձեռնարկելով, երեքշաբթի ասել է Գուդարզին։
Հրամանատարի խոսքով՝ այս գործողության ընթացքում սահմանապահներն առգրավել են 240 միավոր զենք, այդ թվում՝ 175 որսորդական հրացան, 65 ատրճանակ և 6 արկղ զենքի պարագաներ։
Նշելով, որ մաքսանենգները դեպքի վայրից փախել են՝ Գուդարզին ասել է, որ սահմանապահներն ամեն ինչ անում են նրանց հայտնաբերելու և ձերբակալելու համար։