Իրանի ԱԳ նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպանին

Հոկտեմբերի 31-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։

Ինչպես հայտնում է ՀՀ դեսպանությունը, ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Թումանյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։