Թուրքիայում կառուցվող «Ակույու» ատոմակայանում պայթյուն է որոտացել

Միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Ակույու» ատոմակայանում: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել կիրակի, երբ ատոմակայանի տարածքում էլեկտրական տրանսֆորմատորում պայթյուն է որոտացել, ինչին հաջորդել է ոչ մեծ հրդեհը:

Կատարվածը խուճապ է առաջացրել աշխատակիցների և մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում: