Կորոնավիրուսով հիվանդ մեկ ամսական երեխա է մահացել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում այսօր առավոտյան գրանցվել է մեկ ամսական երեխայի կենսաբանական մահ:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ, փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:

Երեխան ունեցել է կորոնավիրուսային վարակ: