Հայաստանի բնակչության նկատմամբ այս թշնամական քաղաքականությունը, դիկտատորական իշխանության սանձարձակություններն անպատիժ չեն մնալու. 6

Սատանայի հետ կապ ունեցողներին փնտրել գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, թող որոնի, գտնի Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին

 

Սկիզբը` այստեղ 

Թերևս բոլորին է հայտնի, որ COVID-19-ի դեմ պատվաստման նպատակն օրգանիզմի կողմից կորոնավիրուսի դեմ հակամարմինների ձեռքբերումն է: Բնականաբար, հարց է առաջանում` եթե մարդն արդեն իսկ հիվանդացել է COVID-19-ով ու ձեռք բերել հակամարմինների բավարար մակարդակ, ապա ի՞նչ անհրաժեշտություն կա նույն հիվանդության դեմ պատվաստման, ինչո՞ւ պետք է նա պատվաստվի, այն էլ` հարկադրաբար:

Դե հիմա տեսեք, թե այս շատ կարևոր հարցին չպատասխանելու համար հանցավոր անգործությամբ արտահայտված ինչ խորամանկության է դիմել համաշխարհային «բժշկագիտական» մաֆիան:

Չնայած իր քիթը գրեթե ամեն տեղ խոթելուն, գրեթե ամեն ինչ քչփորելուն, հետազոտելուն, իբրև թե պարզելուն ու հայտարարելուն, թե այս կամ այն պատվաստանյութը պատվաստվածին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու այսքան կամ այնքան տոկոսի արդյունավետություն ունի, նույնիսկ հայտարարելուն, թե «ԱստրաԶենեկա»-ն առաջին պատվաստանյութն է, որի առնչությամբ պարզվել ու փաստվել է, որ այն այլ անձի վիրուսի փոխանցումը կարող է կրճատել գրեթե երկու երրորդով, հիշյալ մաֆիան դեռ չի պարզել (կամ ձևացնում է, թե դեռ չի պարզել) հակամարմինների այն մակարդակը, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Բա թող պարզեր, ինչո՞ւ պատվաստանյութերի արդյունավետության տոկոսից շատ ավելի կարևոր այս հարցը դեռ չի պարզել…

Իսկ չի պարզել (կամ ձևացնում է, թե դեռ չի պարզել) հենց նրա համար, որ անձին վարակվելուց պաշտպանելու համար բավարար հակամարմինների մակարդակ սահմանելու պարագայում, COVID-19-ով հիվանդացած, ապաքինված յուրաքանչյուրը լաբորատոր հետազոտության արդյունքում պարզելով, որ իր օրգանիզմում բնական ճանապարհով ձեռք բերված բավարար մակարդակի հակամարմիններ կան, անհրաժեշտ չէր համարի պատվաստվելը, ավելին` նրան առավել ևս հնարավոր չէր լինի հարկադրել պատվաստվել:

«ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք դեպքերում մարդկանց առողջության դեմ գործած ու գործող մարմինն իր ենթակայության կառույցի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ֆեյսբուքյան էջով անդրադառնալով «Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը» հարցին, ս. թ. սեպտեմբերի 30-ին պատասխանել է.

«Ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից»:

Իսկ ի՞նչ է` ԱՀԿ-ն ԱՆ կոչվածի, ՀՎԿԱԿ-ի համապատասխան պաշտոնյաների աստվա՞ծն է… ԱՀԿ-ն շատ բան է խորհուրդ տալիս կամ չի տալիս, առաջարկում կամ չի առաջարկում, ինչո՞ւ միշտ ու պարտադիր կերպով պետք է հետևել նրան… Երևի արդեն մի նոր Բաբելոնո՞ւմ ենք ապրում, հա՞, ԱՀԿ-ն էլ այդ սատանայական, սատանայապատկան Բաբելոնի առողջապահության նախարարությունն է, որն իր հրամանները Հայաստանի ոստիկանական բռնապետության ԱՆ կոչվածին և այլ երկրների նման նմանակներին թաքնված կերպով` «խորհուրդների», «առաջարկությունների» ձևով է տալիս: Եթե այո, ապա իմացեք, որ չի՛ հանդուրժվելու, տեղերում նրանց ծառաներն ամենադաժան կերպով պատժվելու են…

Ստացվում է, որ աշխարհի գլոբալիստական կառույցներից մեկը հանդիսացող ու մարդկության դեմ դավադիր ծրագրեր իրականացնող գլոբալիստական ուժերին ծառայող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համար կարևոր չէ, միևնույնն է, թե պատվաստվելուց առաջ մարդու արյան մեջ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ կա՞ն, թե ոչ, և եթե կան, դրանք ի՞նչ մակարդակի են:

Այսինքն` ԱՀԿ-ի համար կարևորը ոչ թե մարդու օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության ու դրանց մակարդակի հարցն է, այլ պատվաստման գործընթացը գրեթե ամեն կերպ առաջ մղելը, վտանգավոր պատվաստանյութերով մարդկության գերակշիռ մասի կամ գրեթե ողջ մարդկության պատվաստման հարցը լուծելը: Հետևաբար թող գրողի ծոցը կորչեն ԱՀԿ-ն ու բոլոր նրանք, ովքեր տեղերում կուրորեն թե գիտակցաբար թելում են նրա թելը:

Եթե բժիշկը չգիտի պացիենտի արյան մեջ հակամարմինների առկայությունն ու դրանց մակարդակը, բավարար լինել- չլինելը, ապա ի՞նչ տրամաբանությամբ, ի՞նչ հիմքով ու խղճով է նրան ներարկելու պատվաստանյութը…Ստացվում է, որ բժշկական էթիկայի հնագույն սկզբունքը («Մի՛ վնասիր») խախտող, Հիպոկրատի երդումը («Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց») ուրացող այդ վայ բժիշկների համար մարդը, լավագույն դեպքում, փորձաճագար է, իսկ նրանց այդ քայլին մղողների համար, հնարավոր է, ոչ թե փորձաճագար, այլ նույնիսկ թիրախ…

Եթե, իսկապես, «դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց», ապա պատվաստումային տեռորի ետևում կանգնածներն ի՞նչ գիտեն, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն առաջացնելու են հակամարմինների այն բավարար մակարդակը, որն անձին պաշտպանելու է վարակվելուց…

Շարունակենք ծանոթանալ ԱՆ կոչվածի հիշյալ կենտրոնի պատասխանին: Նշելով, որ «Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո», ՀՎԿԱԿ-ը դրանից չբխող հետևություն է կատարել («Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար…»):

Բնականաբար, հարց է առաջանում` եթե պատվաստումից անմիջապես առաջ հայտնի չէ COVID-19-ով հիվանդացած և ապաքինված անձի պաշտպանված լինելու հանգամանքը, և եթե նա իրականում պաշտպանված է, ի՞նչ անհրաժեշտությամբ պետք է պատվաստվի, և ինչո՞ւ են նրան հարկադրում պատվաստվել: Պարզ է, որ քանի դեռ չեն ապացուցել տվյալ անձի պաշտպանված չլինելը, իրավունք չունեն խոսելու նրա պատվաստման անհրաժեշտության մասին, իրավունք չունեն պատվաստելու, առավել ևս` պատվաստման հարկադրելու:

Իր վերոնշյալ ու, կարծում ենք, սխալ հետևությունը փորձելով անհեթեթ կերպով հիմնավորել, ԱՆ կոչվածը կամ ՀՎԿԱԿ-ը դրանից անմիջապես հետո գրել է. «…քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»: Ընդգծենք, որ սա սուտ է, լկտի՛ սուտ` անկախ նրանից, թե ում կողմից է տվյալ կեղծիքը, քանի որ ծանր ընթացքով COVID-19-ի ու նույնիսկ մահվան բազմաթիվ դեպքեր գրանցվում են նաև COVID-19-ի դեմ պատվաստվածների շրջանում:

Բացի վերոնշյալից, ի՞նչ հիմք կա համոզված հայտարարելու, որ «ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր»-ն իրականում կրկնավարակի կամ հենց կորոնավիրուսով կրկնավարակի դեպքեր են: Հնարավոր է, որ այդ մարդիկ նախկինում կորոնավիրուսով վարակված չեն եղել, բայց այդպիսին են համարվել թեստի կամ ՊՇՌ հետազոտության սխալանքի հետևանքով: Ինչպես հայտնի է, դրանց սխալ արդյունքների, բացասականի փոխարեն դրական, դրականի փոխարեն բացասական պատասխանների բազմաթիվ դեպքեր են գրանցվել ու գրանցվում:

Ի վերջո, շատ հնարավոր է, որ կրկնավարակի վերոնշյալ դեպքերը գրանցվել են ուղեկցող քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողների շրջանում, հետևաբար այդ դեպքում անթույլատրելի է բոլորին վերաբերվող եզրակացություն կատարելը:

Ոմանք շատ են սիրում հղում կատարել ապացուցողական բժշկության վրա, վկայակոչել նրա տվյալները: Կա ապացուցողական բժշկության որևէ տվյալ, որ COVID-19-ով նախկինում հիվանդացած, ասենք, 100 000 հոգու շրջանում կրկնավարակի ծանր ընթացքով, ինչպես նաև մահվան հանգեցրած դեպքերն իրենց քանակով գերազանցում են (էլ չենք ասում` էապես գերազանցում…) COVID-19-ի դեմ պատվաստվածների շրջանում գրանցված նմանաբնույթ դեպքերին… Իհարկե՛ չկա, եթե չասենք, որ իրավիճակը ճիշտ հակառակն է: Դե, ուրեմն, ԱՆ կոչվածը ու նրա ՀՎԿԱԿ-ը պարտավոր են վերջ տալ հանրային կարծիքը մանիպուլացնելու, հանրությանը մոլորեցնելու անբարո և վտանգավոր փորձերին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան