ԵՄ-ը կճանաչի Հայաստանում տրված կորոնավիրուսի մասին հավաստագրերը

Եվրամիությունը կճանաչի Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսի մասին հավաստագրերը, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։

«Այսօր Եվրահանձնաժողովն ընդունեց որոշումներ, որոնք հաստատում են, որ Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID սերտիֆիկատին», – ասվում է փաստաթղթում։

Հաղորդվում է, որ երկու երկրներն էլ կմիանան ԵՄ վկայականների տրամադրման համակարգին, և նրանց վկայականները «կընդունվեն նույն պայմաններով, ինչ ԵՄ վկայականը»։

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն կորոնավիրուսի եվրոպական հավաստագրերը։