Թեման փակեք դրանով, եթե իսկապես ադրբեջանցիներն իրենց դիրքերը չեն կահավորել ու չեն ամրացրել

Մի կողմ դնելով այն հիմնական հարցը, թե ինչու են ադրբեջանցիներն արդեն համարյա կես տարի ՀՀ տարածքում…

Եթե պնդում եք, թե ադրբեջանցիներին չեք թողնում ՀՀ տարածքում իրենց դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ուրեմն վերցրեք ԱԺ-ից համապատասխան մասնագիտական գիտելիք ունեցող ընդդիմադիր պատգամավորներին (օր.՝ Սեյրան Օհանյան, Տիգրան Աբրահամյան), վերցրեք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ու տարեք իրենց այն դիրքեր, որոնք իրենք կասեն։

Ու թեման փակեք դրանով, եթե իսկապես ադրբեջանցիներն իրենց դիրքերը չեն կահավորել ու չեն ամրացրել։

Թե բա «լկտի սուտ է ու պետական գաղտնիք»…

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից