Թուրքիան կհամակարգի՞ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Հարցը քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի (Վարանդա,-խմբ․) կատարած վերջին այցի ժամանակ։ Այդ ոլորտներում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։

Մենք մեր կողմից հայտարարել ենք, որ փոխադարձ գործողություններ ենք անելու Հայաստանի դրական քայլերի նկատմամբ, բայց նաև քննարկում ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին», – ասել է թուրք պաշտոնյան։