Հայտնի է Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուի անունը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր: Այս մասին իր էջում գրում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Մեր համակիրներին ներկայացրել եմ մեր կողմից իրականացվող ծրագրերը` ընդգծելով Արմեն Գրիգորյանի ներդրումը դրանց հաջողության մեջ։

Այնուհետև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի, Լոռու փոխմարզպետի և համայնքի ղեկավարի թեկնածուի ուղեկցությամբ շրջեցինք Ստեփանավանում, զրուցեցինք բնակիչների հետ: Այս ձևաչափով առաջիկայում նոր հանդիպումներ նույնպես նախատեսվում են»,-գրել է նա։