Անդունդը գլորվելու տեմպերն արագացել են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Արագած Ախոյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների գծման ու սահմանազատման մասին հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում: Ի՞նչ նկատի ունի ՌԴ նախագահը և արդյո՞ք վարչական սահմանը կարող է երկու անկախ պետությունների պետական սահման ճանաչվել։ Արագած Ախոյանն ասաց, որ նախապես այս իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի մենք մնանք հենց միութենական սահմանները նշող քարտեզների հույսին՝ փակելով քարտեզագրության ինստիտուտը և լռեցնելով մասնագետներին։

Անդրադարձանք ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, որոնք, ըստ հաղորդման հյուրի, փաստում են, որ հունիսյան խորհրդարանական ընտրություններն ակնհայտորեն կեղծված են եղել։ Այս ընտությունները նաև ազդարարեցին ներկա իշխանությունների վախճանի սկիզբը, քանի որ նրանց ներկայացրած թեկնածուները բացառիկ համայնքներում են հաղթել։ Եվ այժմ ՔՊ-ականները փորձում են այլ համայնքների ընտրություններին ներկայանալ ոչ թե սեփական թիմակիցներով, այլ նախկին ու դեռ գործող, բայց գաղափարական ու կուսակցական այլ հայացքներ ունեցող համայնքապետերով, գյուղապետերով, որոնք տվյալ համայնքում հեղինակություն ունեն։ Այդպիսով ՔՊ-ն փորձում է փրկել գոնե իր անունը և տպավորություն ստեղծել, թե իբրև հանրությունը դեռ վստահում է իրենց։

Արագած Ախոյանը խոսեց նաև իր, Արշակ Զաքարյանի, Տիգրան Քոչարյանի, Վահանգն Չախալյանի, Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ հարուցված քրեական գործի բովադակության փոփոխության մասին, որն ավելի ծանր հանցանք է նախատեսում։

Մանրամասները՝ տեսանյութում