Մեծ Բրիտանիային կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Telegram-ի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր աշխատանքային կուսակցության առաջնորդ Կիր Սթարմերը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին պատժամիջոցներ կիրառել «ծայրահեղական նյութեր» տարածող առցանց հարթակների նկատմամբ: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Բռնության և ռասայական ատելության կոչ անող հարթակներից նա անվանել է TikTok-ը և Telegramը․ «Telegram-ը ծայրահեղականների ծրագիր է»,-ասել է Սթարմերը՝ նշելով, որ անանուն օգտատերերն այնտեղ հրապարակում են «բոլոր կանանց սպանելու», «քաղաքական գործիչներին սպանելու» կոչեր, ինչպես նաև վիրավորանքներ հոմոֆոբիայի, իսլամաֆոբիայի և ռասիզմի հողի վրա: