Համաճարակի կորուստներն ավելի մեծ են, քան Առաջին համաշխարհային պատերազմի կորուստները․ Պուտին

Համաճարակի կորուստները գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական մասնակիցների ռազմական կորուստներին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ աշխարհում ավելի քան 4,9 միլիոն մարդ արդեն մահացել է կորոնավիրուսից:

«Այս սարսափելի թվերը համեմատելի են և նույնիսկ գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական մասնակիցների ռազմական կորուստներին», – ասել է Պուտինը ՝ ելույթ ունենալով Վալդայի ֆորումում: