Մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ աշխարհամարտում հաղթած «մի բուռ» երկրների ողորմածությանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրների ողորմածությանը, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:

Խոսելով գլոբալ համակարգում առկա անհավասարությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «աշխարհը հինգից ավելին է», այսինքն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հինգ երկրից, որոնք դրա կազմ են մտել որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներ:

«Մարդկության ճակատագիրը չի կարող թողնվել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմածությանը,- ասել է թուրք առաջնորդը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում այդ երկիր կատարած այցի ժամանակ:- Մինչ աշխարհը և մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները փոխվում են, իսկ դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները կտրուկ փոխակերպումների են ենթարկվում, անհնարին է, որպեսզի գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը»,- հավելել է նա: