Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը կավարտվի նոյեմբերին․ Գնել Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե նոյեմբերին, իշխանության խոստման համաձայն, կավարտվի՞ արդյոք Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը։

«Շինարարությունն ընթացքի մեջ է, գրեթե 24-ժամյա ռեժիմով են աշխատում։ Այո, կավարտենք այդ ժամանակահատվածում»,- ասաց Սանոսյանը։

Նա նշեց սակայն, որ եռաշերտ ասֆալտի փոխարեն, ճանապարհը որոշ հատվածներում երկշերտ ասֆալտով կպատվի։

«Եթե նույնիսկ հետո թերություններ ի հայտ գան, մենք երրորդ շերտը դնելուց առաջ այդ թերությունները կշտկենք, նոր երրորդ՝ վերջնական շերտը կտեղադրենք, բայց երկու շերտը ամբողջովին բավարար է, որպեսզի ճանապարհը նորմալ անցանելի լինի»,- ասաց նա։