2008 թ. այս օրը Արցախում կայացավ «Մեծ հարսանիք»՝ 674 ամուսնական զույգի մասնակցությամբ

2008թ. Հոկտեմբերի 16-ին հայ բարերարները Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ կազմակերպեցին «Արցախյան մեծ հարսանիք»․ Գանձասարում, Շուշիում և Ստեփանակերտում կատարվեց 674 երիտասարդ զույգերի պսակադրություն և հարսանյաց հանդիսություն:

Հոկտեմբերի 16-ը հայտնի է մի շարք այլ պատմական իրադարձություններով։ Ներկայացնում ենք առավել նշանակալիները․

1991 թ. հոկտեմբերի 16-ին  Հայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ:

2009 թ. Երևանում տեղադրվեց Սայաթ Նովայի կիսանդրին:

1813 թ. Լայպցիգի մոտ տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ, հայտնի «ժողովուրդների ճակատամարտ» անունով, որին մասնակցեցին մոտ կես միլիոն զինվոր:

1854 թ. ծնվել է Օսկար Ուայլդը, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանանչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ (մահացել է 1900 թ.):

1946 թ. Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի ենթարկվեցին գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ: