Եռաչափ էկրանով նոթբուք

Acer-ը թողարկել է եռաչափ էկրանով նոթբուք: «Lenta.ru»-ի փոխանցմամբ,  այս մասին գրված է ընկերության կայքում։

ConceptD 7 SpatialLabs Edition մոդելն ունի հատուկ էկրան, որը 2D կոնտենտը վերածում է 3D-ի: Սարքը կարող է 3D-ի փոխակերպել տեսանյութերը, պատկերները, խաղերը և պատկերները՝ տեսաժողովների կամ տեսազանգերի ընթացքում:

Էկրանի վերևում տեղադրված է տեսախցիկների շարք, որոնք հետևում են օգտագործողի աչքերի և գլխի դիրքերին և շարժմանը` կոնտենտը ստերեոսկոպիկ ձևաչափով ցուցադրելու համար:

Acer-ի ճարտագետների խոսքով՝ եռաչափ պատկերի ստացման համար օգտագործվում է հզոր սարքավորում՝ 11-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսոր, GeForce RTX 3080 տեսաքարտ, մինչև 64 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և NVMe SSD կրիչներ՝ մինչև երկու տերաբայթ տարողությամբ:

«Մշակողները և դիզայներները վերջապես կարող են աշխատանքի ընթացքում տեսնել իրենց եռաչափ ստեղծագործությունները 3D տեսքով, այնպես որ կարող են ավելի ճշգրիտ եզրակացություններ անել նախագծի վերաբերյալ, ոչ թե հետաձգել այն», – նշել է ընկերության թոփ-մենեջեր Ջերի Կաոն (Jerry Kao):

ConceptD 7 SpatialLabs Edition-ը վաճառքի կհանվի դեկտեմբերին: