Ուխտագնացները կրկին Դադիվանք այցելելու հնարավորություն կստանան․ Լուսինե Կարախանյան

Ռուս խաղաղապահների հետ ամենօրյա ինտենսիվ աշխատանքի միջոցով նոյեմբերի 17-ից հետո մենք փորձ արեցինք վերադարձնել ռմբապաստարաններում թաքցրած գույքը։ Խոսքը այն պահեստարանների մասին է, որոնք 44-օրյա պատերազմից հետո մնացել են ադրբեջանցիներին։ Այս մասին հոկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց նախարարը, բոլոր փորձերը ձախողվեցին։

«Հայկական կողմը գործ ունի ծայրահեղ ագրեսիվ հարևանի հետ, որի հետ չափազանց դժվար է շփվել և բանակցություններ վարել։ Բայց, շնորհիվ ռուս խաղաղապահների, մեզ մոտ է մնում, օրինակ, Դադիվանքը։ Այնտեղ 6 հոգևորական կա։ Բայց, պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մոսկովյան հանդիպման ժամանակ, ուխտագնացությունը Դադիվանք կվերականգնվի»,- ընդգծեց Կարախանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ուխտագնացությունն Ամարաս դեռևս շարունակվում է։