Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը

Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին հայտնում է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը, փոխանցում է auroranews-ը։

«Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսվածէր այրվածք ստացած զինվորների համար:
Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:
Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,- հայտնել է նա:

Auroranews-ը փորձում է այս թեմայով մանրամասներ ճշտել և պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարությունից։