«ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված, բայց մի շարք առումներով առողջապահության դեմ գործող մարմինը, այո՛, շարունակում է կեղծել. 2

Սկիզբը` այստեղ 

Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվող «AstraZeneca» (ChAdOx1-S /рекомбинантная/ ), ինչպես նաև բոլոր մյուս պատվաստանյութերով հղիների և կրծքով կերակրողների պատվաստումը նույնպես վտանգավոր և անթույլատրելի է: Չնայած այս իրողությանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը և «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք առումներով առողջապահության դեմ գործող մարմինն այս առումով էլ են հանրությանը մոլորեցնում:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի 20․08.2021 թ.-ի թիվ 65-Ն հրամանով, ճիշտ է, ի տարբերություն կրծքով կերակրողների, հղիներին չի պարտադրվում պատվաստվել, այսինքն` գործատուին պատվաստված լինելը վկայող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում, նրանցից չի պահանջվում ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (չներկայացնելու դեպքում տուգանքներ են սահմանված):

Սակայն, չնայած վերը նշվածին, ինչպես կրծքով կերակրող, այնպես էլ հղի լինելու հանգամանքները թիվ 65-Ն հրամանում ներառված չեն պատվաստման ժամանակավոր հակացուցումների ցանկում: Եվ, կարծում ենք, հասկանալի է, թե ինչու. որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, երբ հետագայում համաշխարհային դավադրության մասնակիցներից համապատասխան ցուցումներ կամ «խորհուրդներ» ստանալուց հետո հղիներին նույնպես պարտադրեն պատվաստվել:

Ավելին. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի 29.01.2021թ. թիվ 225– Ա հրամանի նոր խմբագրությամբ շարադրված հավելվածում  (ՈՒՂԵՑՈՒՅՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ «ՍՊՈՒՏՆԻԿ-V» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ) նույնպես, ինչպես արդեն նշել ենք, հղի կամ կրծքով կերակրող լինելու հանգամանքը հակացուցում չի սահմանված «Sputnik V»-ով պատվաստման համար: Եվ սա` այն դեպքում, երբ հենց «Sputnik V» պատվաստանյութն արտադրողի հրահանգի համաձայն, «- Պատվաստանյութը հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում»: Նաև սա նկատի ունենալով է, որ ներկայացնում ենք սույն հաղորդումը հանցագործության` կենսաահաբեկչության մասին: Համապատասխան իրավապահ մարմինների համար հատուկ ընդգծում եմ, որ տեղյակ ու զգուշացված եմ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին:

Անդրադառնանք հղիներին, կրծքով կերակրողներին «AstraZeneca» (ChAdOx1-S /рекомбинантная/ ) պատվաստանյութով պատվաստելու վտանգավորության, անթույլատրելիության խնդրին: Մեր ձեռքի տակ է Ավանեսյանի 02.04.2021թ. թիվ 1094-Ա հրամանը` դարձյալ հանցավոր ու խայտառակ մի փաստաթուղթ, որով հաստատված է նշված պատվաստանյութի կիրառման ուղեցույցը` համաձայն հավելվածի: Հրամանով կամ դրան կից հավելվածով հղի կամ կրծքով կերակրող լինելու հանգամանքը նույնպես հակացուցում չի համարված պատվաստման համար:

Հավելվածի 22-րդ կետի համաձայն, «Հղի կանանց շրջանում ԱստրաԶենեկայի կիրառման փորձը սահմանափակ է: ԱստրաԶենեկայով հղիների պատվաստումը պետք է կատարել այն դեպքում, երբ հիվանդության ռիսկն ավելի մեծ է հղիի ու պտղի վրա, քան պատվաստանյութինը»: Կատարյալ անհեթեթություն, որը, հավանաբար, կապկված է ԱՀԿ-ի կամ ամերիկյան մի կազմակերպության ինչ-որ խորհուրդներից, հրահանգներից:

Քիչ թե շատ տրամաբանելու ունակ յուրաքանչյուրի մոտ, բնականաբար, հարց է առաջանում` ինչպե՞ս է որոշվում, ընդհանրապես, ինչպե՞ս կարող է որոշվել, թե «հիվանդության ռիսկն ավելի մեծ է հղիի ու պտղի վրա, քան պատվաստանյութինը», երբ պատվաստանյութի ռիսկը դեռ անհայտ է, դեռ գնահատված չէ, քանի որ, ըստ նույն փաստաթղթի, «Հղի կանանց շրջանում ԱստրաԶենեկայի կիրառման փորձը սահմանափակ է»:

Որպեսզի շփոթ չառաջանա, ընդգծենք, որ հղիների պատվաստման վերաբերյալ վերը մեջբերված ուղեցույցը վերաբերվում է հղիների կողմից կամավոր պատվաստմանը, քանի որ նրանցից, ինչպես արդեն նշեցինք, ԱՆ պաշտոնը զբաղեցնողի 20․08.2021 թ.-ի N 65-Ն հրամանով չի պահանջվում ՊՇՌ հետազոտման հավաստագիր կամ պատվաստված լինելու փաստաթուղթ ներկայացնել:

Վերոնշյալ հավելվածի 23-րդ կետի համաձայն, «Կերակրող մայրերը ԱստրաԶենեկայով պատվաստելուց հետո կարող են շարունակել կրծքով կերակրումը»:

Ավելին. ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հոկտեմբերի 2-ին, իսկ ԱՆ կոչված մարմինը հոկտեմբերի 3-ին իր պաշտոնական կայքում հրապարակած տեղեկատվությամբ  ոչ պատշաճ հղումներ կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ-ի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների» անգլերեն տեղեկությունների վրա, հայտարարեց, որ «Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար»:

«Sputnik V»-ով պատվաստելու համար կրծքով կերակրումը, ինչպես փաստեցինք, միանշանակ հակացուցում է: Հիմա տեսնենք, թե արդյոք անվտանգ ու թույլատրելի՞ է կրծքով կերակրողին «AstraZeneca»-ով պատվաստելը:

Քանի որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թաքցրել է ԱՀԿ-ի առաջարկությունները կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ (դժվար է այլ կերպ գնահատել, երբ կենտրոնի կողմից ներկայացված կայքում , ի տարբերություն այլ պատվաստանյութերի, «AstraZeneca»-ի վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունները պարզապես անհասանելի են, համապատասխան էջը չի գտնվում, առաջարկությունները կարդալու փոխարեն, կարդում ենք ընդամենը հետևյալը ` «404 Page Not Found The page you requested was not found.»), փորձեցինք նշված առաջարկությունները, ինչպես նաև «AstraZeneca»-ի վերաբերյալ արտադրողի հրահանգը փնտրել ու գտնել համացանցում:

Վերոնշյալ հրահանգն առայժմ հաջողվեց գտնել դեղորայքային պրեպարատների ուկրաինական կայքում: Ըստ «AstraZeneca»-ի կիրառման հրահանգի 4.6 կետի («Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ընթացքում»), «Կան սահմանափակ տվյալներ հղիների կամ պատվաստումից հետո հղիացած կանանց մոտ COVID-19 դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառման վերաբերյալ: Պատվաստանյութի կիրառման հետ կապված ռիսկերը հաղորդելու համար տվյալները բավարար չեն: Կենդանիների վրա վերարտադրողական թունավորության ուսումնասիրություններն ավարտված չեն: Որպես կանխարգելիչ միջոց, պետք է խուսափել հղիության ընթացքում COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից»:

Կրծքով կերակրողներին «AstraZeneca»-ով պատվաստելու առնչությամբ նույն փաստաթղթում նշված է.

«Կրծքով կերակրող կանանց մոտ COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառման վերաբերյալ կլինիկական տվյալները բացակայում են կամ սահմանափակ են: Չի կարելի բացառել ռիսկը կրծքով կերակրվող նորածինների / մանկահասակների համար: Որպես կանխարգելիչ միջոց, նպատակահարմար է կրծքով կերակրման ժամանակ խուսափել COVID-19- ի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից»:

Նաև վերոնշյալն անտեսելով հայտարարելը, թե «Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար», կրկնում ենք, հանցագործություն է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան