«ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված, բայց մի շարք առումներով առողջապահության դեմ գործող մարմինը, այո՛, շարունակում է կեղծել

Հաղորդում հանցագործության մասին

 

«- Պատվաստանյութը հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում». այս մեջբերումը հենց COVID-19-ի դեմ նաև Հայաստանում կիրառվող «Sputnik V» պատվաստանյութն արտադրողի հրահանգից է: Հրահանգ, որին «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված մարմինը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համապատասխան պաշտոնյաներն ու մասնագետները պարզապես չեն կարող ծանոթ չլինել:

Հղիներին և կրծքով կերակրողներին պատվաստանյութի հակացուցված լինելու մասին վերոնշյալ հրահանգում գրված է շատ պարզ, հասկանալի և սպառիչ, այն կարող է հասկանալի չլինել միայն բնածին մտավոր թուլություն ունեցողներին («դեբիլներին»), մանկահասակ երեխաներին ու մեկ էլ, թերևս, հոգեկան որոշ հիվանդությունների ծանր դրսևորումներով տառապողներին:

Հղիներին և կրծքով կերակրողներին «Sputnik V» պատվաստանյութի հակացուցված լինելու և այդ մասին տվյալ պատվաստանյութն արտադրողի հրահանգում առկա զգուշացման վերաբերյալ LIVEnews.am-ի տաղավարում սեպտեմբերի 29-ին դարձյալ շատ պարզ հայտնեց  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» ՀԿ նախագահ և «Ազատ Կամք» նախաձեռնության անդամ Սամվել Գրիգորյանը:

Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի 20․08.2021 թ.-ի N 65-Ն անօրինական ու խայտառակ հրամանով  պահանջվում է, որ չափահաս աշխատողները գործատուին ներկայացնեն կամ առնվազն վերջին 72 ժամում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կամ COVID-19-ի դեմ պատվաստված լինելը վկայող փաստաթուղթ:

Ընդգծենք, որ Ավանեսյանի հրամանի վերոնշյալ պահանջն ուժի մեջ է ոչ թե հոկտեմբերի 1-ից, ինչպես ԱՆ կոչվածը հանրությանը մոլորեցնելով ու բազմահազար աշխատողների շտապեցնելով, խուճապահար անելով, նրանց պատվաստման կամ թեստավորման մղելու համար հայտարարել էր ավելի վաղ, այլ ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից: Ավելի ճիշտ, դրանից հետո էլ, ինչպես սպասելի է, կասեցվելու է ՀՀ վարչական դատարանի կողմից, քանի որ համապատասխան հայցի հետ ներկայացված է նաև տվյալ հայցի ապահովման միջոց:

Չնայած «Sputnik V»-ն արտադրողի վերոնշյալ հրահանգին, Ավանեսյանի հիշյալ հրամանում հղիների և կրծքով կերակրողների համար ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ի դեմ պատվաստված լինելը վկայող փաստաթուղթ ներկայացնելու առումով բացառություն չի սահմանված, այսինքն` դրանցից մեկնումեկը ներկայացնելու պահանջը վերաբերվում է նաև նրանց:

Բացի վերը նշվածից, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի 29.01.2021թ. թիվ 225– Ա հրամանի հավելվածում (ՈՒՂԵՑՈՒՅՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ «ՍՊՈՒՏՆԻԿ-V» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ) «Sputnik V»-ով պատվաստման համար հակացուցում չի սահմանված կնոջ հղի կամ կրծքով կերակրող լինելու հանգամանքը:

Ավելին. ԱՆ կոչված մարմինն իր պաշտոնական կայքում 03.10.20212. հրապարակած տեղեկատվությամբ  ոչ պատշաճ հղումներ կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ-ի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների» անգլերեն տեղեկությունների վրա, հայտարարեց, որ «Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար»:

Նախ, ԱՀԿ-ի և ԱՄՆ-ի հիշյալ մարմնի ինչ-որ խորհուրդներ, առաջարկություններ բնավ հիմք չեն, որպեսզի ՀՀ պետական մարմինը Հայաստանի բնակչության տվյալ հատվածի (հղիներ, կրծքով կերակրողներ) համար կայացնի նման որոշում, որը ոչ թե պարզապես ռիսկային է, այլև կտրականապես անթույլատրելի և կարող է ոչ միայն պատվաստվողների, այլև մեր սերնդի համար ուղղակի ճակատագրական հետևանքներ ունենալ:

Երկրորդ. նախարարության նշած հղումներով հասանելի տեղեկություններից որևէ մեկը չի վերաբերվում «Sputnik V»-ին:

COVID-19-ի դեմ պատվաստվելու համար այս կամ այն պատվաստանյութն ընտրելու անձի իրավունքը ՀՀ օրենսդրությամբ արգելված կամ սահմանափակված չէ, հետևաբար եթե հղին կամ կրծքով կերակրողն ինչ-ինչ պատճառներով չի վստահում մյուս պատվաստանյութերին և ցանկանում է պատվաստվել միմիայն «Sputnik V»-ով, կամ Ավանեսյանի հրամանի պատճառով (եթե դատարանն այն, ի վերջո, անվավեր չճանաչի) հարկադրված է պատվաստվել COVID-19-ի դեմ և այդ դեպքում դարձյալ ընտրում է «Sputnik V»-ն, ապա, քանի դեռ անձը հղիության կամ երեխային կրծքով կերակրելու շրջանում է, նրանից չի կարող պահանջվել պատվաստման կամ թեստավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ, քանի որ, կրկնում ենք, ըստ արտադրողի, «-Պատվաստանյութը հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում»:

Վերը նշվածի պայմաններում պատվաստված լինելու պահանջը նաև կրծքով կերակրողների վրա տարածելուց չհրաժարվելը, պատվաստումը հղիների համար բացարձակ հակացուցում չհամարելը,   կրծքով կերակրողների կողմից պատվաստվելուց հրաժարվելու պարագայում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջով, այսինքն` նրանց համար նույնպես անիմաստ, ավելորդ ու զգալի ֆինանսական բեռ ստեղծելով, վերոնշյալ անձանց հարկադրելը, որ պատվաստվեն, հանրությանը ԱՆ կոչվածի պաշտոնական կայքում հրապարակված ապատեղեկատվությամբ մոլորեցնելը, թե «Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար», կենսաահաբեկչության կամ դրա փորձի առերևույթ դրսևորում են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի և ԱՆ կոչված մարմնի համապատասխան պաշտոնյաների կողմից:

Խնդրին այսօր անդրադարձել է նաև Հակահամաճարակային Ալյանսը` Ֆեյսբուքի իր էջում կատարած հետևյալ կարևոր գրառմամբ .

«📍 Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանում կրծքով կերակրող մայրերին Քովիդ պատվաստման բացառություններում չներառելու սխալը խոստովանելու և շտկելու փոխարեն իր ենթակայության կառույցի` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ՖԲ էջով (https://www.facebook.com/ncdcarm/posts/4382699575144557 ) փորձում է «հիմնավորել», որ կրծքով կերակրումը պատվաստման հակացուցում չէ։

🔴 Որպես իրենց պնդման հիմնավորում բերվում են 2 հղումներ.

  1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) էջի հղում, որտեղ բացակայում է ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերից առնվազն մեկի վերաբերյալ տեղեկատվություն։
  2. ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) էջի հղումը։ Այն որևէ կերպ չի առնչվում ՀՀ–ում կիրառվող պատվաստանյութերից և ոչ մեկին։

‼ Իսկ հիմա հղում կատարենք փաստերին.

  1. Մեջբերում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրողի հրահանգից.

«- Պատվաստանյութը հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում»։

  1. Մեջբերում ՌԴ առողջապահության նախարարության կողմից հաստատած «Մեծահասակ բնակչության շրջանում Քովիդ-19 դեմ պատվաստումների անցկացման կարգի ժամանակավոր մեթոդական ցուցումներից».

«- Պատվաստանյութը հակացուցված է կրծքով կերակրման ընթացքում»։

  1. Մեջբերում ՌԴ առողջապահության նախարարության կողմից հաստատած «Քովիդ-19 կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակավոր մեթոդական ցուցումներից».

«- Կերակրող մայրերի շրջանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառման կլինիկական տվյալները բացակայում են։ Հետևաբար կրծքով կերակրման տակ գտնվող նորածինների/մանկահասակ երեխաների համար վտանգը բացառել հնարավոր չէ։ Այդ կապակցությամբ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը կրծքով կերակրման ընթացքում հակացուցված է»։

Հ․Գ․ Սիրելի կոլեգաներ, մի՛ ստանձնեք ԱՆ վերնախավի (ֆեյք բժիշկների) կեղծիքները քողարկողի դերը։ Մնացեք հավատարիմ բժշկի ձեր բարձր կոչմանը»։

Հակահամաճարակային Ալյանսն իր վերոնշյալ գրառմանը կցել է «Sputnik V»-ն արտադրողի հրահանգի համապատասխան հատվածի լուսանկարը, որով հաստատվում է, որ պատվաստանյութն, իրոք, հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում:

Ընդգծենք, որ Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութով` «AstraZeneca» (ChAdOx1-S /рекомбинантная/ ) պատվաստանյութով հղիների և կրծքով կերակրողների պատվաստումը նույնպես վտանգավոր և անթույլատրելի է, սակայն Ավանեսյանը և ԱՆ կոչված մարմինն այս առումով էլ են հանրությանը մոլորեցնում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան