Մենք շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք է իրականացվի կոնկրետ քայլերով․ Պետդումայի խոսնակ

Ռուսաստանը և Հայաստանը պետք է համատեղ դիրքորոշում մշակեն իրենց վերաբերող հարցերի շուրջը միջազգային հարթակներում քննակման ընթացքում: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել է յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, կրում են ռազմավարական բնույթ»,- ասել է Վոլոդինը, որի խոսքը բերված է Պետդումայի կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ այդ առնչությամբ խոսնակն առաջարկել է Հայաստանին կամ Ռուսաստանին վերաբերող հարցերը քննարկելիս շարունակել մշակել երկու երկրների ընդհանուր դիրքորոշում միջազգային հարթակներում:

«Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ է, որովհետև մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք է իրականացվի կոնկրետ քայլերով: Մենք հուսով ենք, որ, կառուցելով աշխատանքը խորհրդանական չափման շրջանակում, մենք այդ ուղղությունն առանձնացրել ենք որպես հանգուցայիններից մեկը»,- ընդգծել է Վոլոդինը:

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ երկու երկրների պատվիրակություններն աշխատում են շատ հարթակներում, ներառյալ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովները, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը և Միջխորհրդարանական միությունը: Այդ բոոր կառույցները, նրա կարծիքով՝ պահանջում են համատեղ որոշումների մշակում: Հանդիպման ընթացքում Վոլոդինը նշել է, որ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար խորհրդարանական չափման շրջանակներում: Ըստ որում նա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել:

«Դա անպայման պետք է օգուտ բերի մեր քաղաքացիների համար: Մենք հանուն դրա ենք աշխատում՝ նրա համար, որ մեր երկրները լինեն ուժեղ, իսկ մարդիկ ապրեն խաղաղության և բարեկամության պայմաններում: Դա է մեր խնդիրը»,- շեշել է նա:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր յուրաքանչյուր հանդիպումը լինի քայլ առաջ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում, որոնք թույլ կտան լուծել կոնկրետ հարցեր ի շահ մեր քաղաքացների»,- հավաստիացրել է Վոլոդինը:

Պետդումայի խոսնակը հիշերել է, որ Ռուսաստանին և Հայաստանին կապում է Հավաքական անվտանգության պայմանագիրը: Հանդիպման արդյունքներով Սիմոնյանը հայտարարել է, որ կողմերը «քննարկել են մեծ սպեկտրի հարցեր», և շնորհակալություն է հայտնել Պետդումայի գործընկերներին: Վոլոդինը զրույցը համարել է բաց և վստահելի, շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին, որ պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է Մոսկվա:

«Մեզ համար դա կարևոր է: Դա, նախ, ընդգծում է հարաբերությունների մակարդակը և հաղորդակցություններ կառուցելու, ինչպես նաև այն հարցերը հասկանալու ցանկությունը, որոնք հուզում են ուսական կողմին»,- ասել է խոսնակը: