Ովքեր են գնալու թշնամու հետ այդ հանդիպումներին․ մենք պետք է անուն-առ-անուն ճանաչենք թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչներին

Ինչպես ավելի վաղ կանխատեսել էի, ըստ ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկության,  շատ շուտով Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի պետական կառույցների կողմից լիազորված ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչների և հայազգի ադրբեջանասերների, իսկ իրականում` Հայատանում գործող թուրք-ադրբեջանական ցանցի ներկայացուցիչների միջև հանդիպում։

Ըստ ադրբեջանական իշխանությունների նախագծի` հայազգի թրքամետ մանկուրտները  պետք է հանդես գան որպես «հայաստանյան քաղհասարակության» ներկայացուցիչներ։

Այդ հանդիպման հիմնական նպատակ է հանդիսանում  հետևալը` ադրբեջանցիները օգտագործելով դավաճան (այո, դավաճան) հայերին, փորձելու են միջազգային հանրության շրջանում ստեղծել այնպիսի տպավորություն, որ ԲՈԼՈՐ հայերը համակերպվել են Արցախի և Հայաստանի տարածքների օկուպացիայի հետ, որ հայերը, այնուամենայնիվ, պատրաստ են անտեսել ադրբեջանցիների վերջնական նպատակը` ոչնչացնել Հայսատանը և Արցախը, մի խոսքով հայերը և ադրբեջանցիները այս պայմաններում պատրաստ են ինչ-որ երկխոսության։

Ես հարկ չեմ համարում նույնիսկ քննարկել այդ կարգի հանդիպումների նպատակահարմարությունը, քանզի շինծու և տխմար «խաղաղասիրական» օրակարգը, որը փորձելու են այս կերպ փաթաթել մեր վզին, ոչ պակաս վտանգավոր է, քան օրինակ թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ սպառնալիքները «ջարդել հայերի գլուխը, եթե հայերը խելոք չմնան»։

Այնուամենայնիվ, ինձ շատ հետաքրքիր է, թե ովքեր են գնալու թշնամու հետ այդ հանդիպումներին, քանզի մենք պետք է անուն-առ-անուն անպայման ճանաչենք թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչներին , որոնք գործում են Հայսատանում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից