Քաղաքականությո՞ւն, թե Հայաստանի Հանրապետություն…

Հայաստանի ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակը կարող է դե յուրե վերջ դնել հայկական սուվերեն պետության գոյությունը։

Իրանի վերջին օրերի հռետորաբանությունը խոսում է ՀՀ-ի՝ որպես սուվերեն պետության դե ֆակտո ավարտի մասին։

Քաղաքագիտության մեջ սա չլսված դեպք է, երբ ռազմավարական նշանակություն ունեցող հարևանդ, անտեսելով քեզ՝ որպես պետություն, ուղիղ տեքստով հայտարարում է Հայաստանի հարավային մարզն ազատագրելու մասին։

Սպասելի էր… Իրանն այլընտրանք չունի, քանզի հակառակ դեպքում (Գորիա-Կապան ճանապարհի թուրքական վերահսկողության դեպքում) պարզապես կկտրվի Եվրոպայից։

Ո՞վ է մեղավորը… մենք, քանզի թուլացել և թույլ ենք տվել Ալիևին ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք և «մատ թափ տալ» մեզ վրա՝ ակամայից փակելով Իրանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհը։

Իրանի կոշտ հռետորաբանությունից հետո փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Ալիևի հետ, ինչն անուղղակիորեն նշանակում է, որ նիկոլը փաստացի համաձայն է Ադրբեջանի ղեկավարի բոլոր պայմաններին։

ՀՀ գործող վարչապետը շատ լավ հասկանում է, որ կորցրել է երկրում վստահության լիմիտը և իր իշխանությունը երկարաձգում է բացառապես Հայաստանն արտաքին գործընկերներին նվիրելով։

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը… քաղաքագիտական տեսանկյունից անում է իր գործը, բայց նիկոլին «պատին դեմ տալով»՝ ընդդիմադիրներն անուղղակիորեն վերջինիս «նետում» են միջազգային խաղացողների «գիրկը»։

Իսկ քանի որ նիկոլն այլ ելք չունի, քան երկիրը մասնատելու գնով պահել սեփական իշխանությունը, նա էլ ընտրել է այդ ճանապարհը։

Իսկ ՌԴ-ն էլ՝ տարածաշրջանային մրցավարի նման հետևում է, որ իր ազդեցության գոտում կատարվեն՝ իր միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի բոլոր կետերը, իսկ թե դրանից զատ նիկոլն ինչ է խոստացել Ալիևին, դա արդեն ՌԴ-ի վերհսկողության տիրույթում չէ։

Քաղաքական անոմալիա է… մի կողմից Ռուսաստանն է դե ֆակտո ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, մյուս կողմից էլ նիկոլը ցանկացած պահի կարող է «գցել» ռուսներին ու Ալիևի հետ պայմանավորվել՝ բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու համար, որից ենթադրաբար տուժում է Իրանը։

Հ.Գ. ՀՀ-ի արտաքին հարաբերություններում հաջողությունների շարքը սկսվելու է բացառապես քաղաքական ուժերի՝ ներքին կոնսենսուսի գալուց հետո։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից