Բաքվում փակել են Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գրասենյակը

Բաքվում փակել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջախ Նեջատի գրասենյակը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Պաշտոնապես գրասենյակը փակել են կորոնավիրուսի պատճառով։

Բաքվում մի քանի վայրերում աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, և  նման վայրերից է Հուսեյնիի մզկիթը։ Այդ պատճառով նման վայրերի գործունեությունը դադարեցվել է։ Այժմ համաճարակաբանական ծառայությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում։