Ընդդիմությունը լքեց ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ Ղազինյանը կրկին չընտրվեց

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, լքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի արտահերթ նիստը:

Հանձնաժողովի օրակարգում մեկ հարց էր` հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ հիմնվելով Դոնթի բանաձևի վրա, արդեն 6-րդ անգամ այդ պաշտոնին առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Ղազինյանի թեկնածության քննարկումը հերթական անգամ անցավ փոխադարձ մեղադրանքների ու քննադատությունների մթնոլորտում: Ընդդիմությունը՝ ի նշան բողոքի, 4-րդ անգամ լքեց նիստերի դահլիճը:

«Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական պատերազմ եք վարում»,-հեռացող պատգամավորների հետևից բղավեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ղազինյանը կրկին չընտրվեց։ «Հայաստան»-ը պետք է նոր թեկնածուի առաջադրի։