Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի «հավերժ» օրակարգային հարցը կրկին մնաց չկարգավորված (տեսանյութ)

Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի «հավերժ» օրակարգային հարցը, ինչպես սպասելի էր, կրկին մնաց չկարգավորված. հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իշխանությունը կրկին տապալեց։

Առիթից օգտվելով ևս մեկ անգամ անդրադարձա Սյունիքում ստեղծված իրադրությամբ պայմանավորված մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին, ՊՆ-ին խորհրդարան հրավիրելու խնդրին։

Այն, որ այս թեմայով բազմաթիվ հարցեր կան կուտակված որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, սակայն իշխանության պահվածքը՝ զերծ պահել անվտանգության բլոկի պաշտոնյաներին ԱԺ ներկայանալուց, ավելի է խորացնում եղած մտահոգությունները։

Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից