Խնդրի լուծում կարող է լինել Սյունիքի մարզում իրանական ռազմակայանի տեղակայումը

Իրանցի հայտնի լրագրող և սոցցանցերում կարծիքի առաջնորդ Փեյման Արեֆը թվիթերյան գրառման մեջ իրանական զինուժի վերջին զորավարժության պատճառ է դիտարկել Հայաստանի՝ Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական զինված հարձակման վտանգը։

Վերջինս նաև նշել է, որ Իրանը չի կարող իր զորամիավորումներն անվերջ պահել զորավարժության վիճակում, ուստի խնդրի լուծում կարող է լինել Երևան-Թեհրան ռազմական և անվտանգային պայմանագրի կնքումն ու Սյունիքի մարզում իրանական ռազմակայանի տեղակայումը։

Ուշագրավ է, որ վերջին օրերին իրանական քննարկումների տիրույթում այս հարցը սկսել է բավական ակտիվորեն և հաճախ արծարծվել։

#հարափոփոխ_տարածաշրջանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից