Ադրբեջանի ու Թուրքիայի դերը մեծացել է․ Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել դրա հետ

«Փաստ է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը` Հայաստանը, պարտվեց, իսկ Թուրքիայի դաշնակիցը՝ Ադրբեջանը, հաղթեց: Սա առաջին դեպքն է հետխորհրդային տարածքում, երբ մեկ այլ պետություն (Թուրքիա) անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողություններին: Մինչ այդ բոլորը խուսափում էին Ռուսաստանին չնյարդայնացնելու: Հասկանում էին, որ պատասխանը կտրուկ կլինի և չէին չգնում այդ քայլին»,-ասաց երկրորդ նախագահը:

«Թե ինչպիսին կլինեն իրավիճակի հետևանքները, դժվար է ասել: Ակնհայտ է, որ Հայաստանը, որպես գործոն, կա՛մ դադարել է գոյություն ունենալ, կա՛մ դրա ազդեցությունը զգալիորեն նվազել է: Ակնհայտ է, որ Ռուսաստանն այս ամենը հաշվի կառնի տարածաշրջանում իր վարած քաղաքականության մեջ: Ադրբեջանի ու Թուրքիայի դերը մեծացել է: Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել դրա հետ` դուր է գալիս դա մեզ, թե ոչ, դա փաստ է: Ադրբեջանը ավելի քիչ կփորձի հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև. անհամաչափությունը հօգուտ Թուրքիայի կաճի: Դրա մասին են վկայում 7-8 զորավարժությունները:

Խոսում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մասին: Հարց. Իսկ դու ո՞վ ես: Իսկապես: Ի՞նչ ես դու քեզանից ներկայացնում` բարձրաձայնելով նման գաղափարներ և նման նպատակներ հետապնդելով: Ամենազավեշտալին այն է, որ այսօր դու բանակցությունների սեղանի շուրջ չես: Դու ինքդ ես սեղանին, քեզ քննարկում են առանց քո մասնակցության: Դու դադարել ես բանակցային գործընթացի սուբյեկտ լինել: Դու վաղուց այդ բանակցային գործընթացի օբյեկտն ես: Կա ևս մեկ հանգամանք. անհնար է խաղաղ դարաշրջան նախաձեռնել, եթե չես կարող այն հաստատել քո երկրում և չես ձեռնարկել դրան հասնելու ոչ մի քայլ: Հատկապես` պատերազմի հետևանքները շտկելու համար»,- հայտարարեց Քոչարյանը:

«Հիմա ինչպե՞ս կարելի է դա փոխել: Կարելի է. այդ մարդիկ պետք է հեռանան: Ծնկի եկած բանակցել ուղղակի հարմար չէ: Եվ չես կարող բանակցել մեկի հետ, ով ծաղրում է քեզ: Չի ստացվի բանակցել»,- ընդգծեց երկրորդ նախագահը: