Ռուբեն Ռուբինյանը կփոխարինի Ալեն Սիմոնյանին․ Նոր որոշում է ստորագրվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.

  1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ»,-ասված է որոշման մեջ։