Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Սարգսյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը, կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: