Պանթուրքիզմի հրեա-իսրայելական տեսաբան Բրանդա Շեֆերը Խուդաֆերինի կամրջի մյուս կողմում

Բրանդա Շեֆերը՝ Իրանի փլուզման իսրայելցի տեսաբանը, անցած ամառ ժամանել էր Ղարաբաղ՝ բռնապետ Ալիևի պաշտոնական հրավերով և կանգնել է Խուդաֆերինի կամրջին՝ Իրանի հետ սահմանի զրոյական կետին, ծիծաղելով և լուսանկարվելով, գրում է իրանական Azariha թելեգրամ ալիքը:

«Ո՞վ է նպաստել սիոնիստների հայտնվելը Իրանի սահմանին:

Ալիևի կառավարությունը չգիտե՞ր, թե դա ինչ ուղերձ էր Իրանի համար, որպեսզի Իսրայելի բանակի հետախուզության այս նախկին սպային թույլատրեր ոտք դնել անվտանգության այս բացառիկ և պատերազմական գոտի:

Ալիևը, որն այն սկզբում սխալմամբ անվանեց բարեկամության սահման, Իրանի և Ղարաբաղի սահմանը իսրայելցիներին հանձնեց այն բանից հետո, երբ իր էշը կամուրջն անցավ»,- նշում են թելեգրամ ալիքի հեղինակները: