Ղարաբաղյան հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը շարունակում է մնալ օրակարգում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը և կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցության մեջ` ուղղված խաղաղ բանակցությունների շարունակմանը և երկարաժամկետ կարգավորման որոնմանը: Այս մասին աշխատանքային այցով Երևանում գտնվող Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը շարունակում է մնալ օրակարգում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝  ընդգծելով Հայաստանի` բանակցությունների լիարժեք ձևաչափը վերսկելու պատրաստակամությունը` հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարները քննարկել են նաև մարդասիրական հարցեր, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում