Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն, ևս կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը։

Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց: Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին  դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվելու մասին:

Հիշեցնենք, որ  Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր են շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։