Թուրքերը «նեղացել են» Ռուսաստանից՝ Սիրիայի քրդերի պատճառով…
Սեպտեմբերի 29-ին, ինչպես հայտարարվել էր, Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հանդիպումը իր թուրք գործընկեր Ռ. Էրդողանի հետ, և որոշ ժամանակ անց մենք կփորձենք մեր ընթերցողների հետ զրուցել այս հանդիպման մասին:
Բայց առայժմ տեղեկացնենք, որ այս հանդիպումից առաջ թուրքերը խստորեն և ուժեղացված ցույց էին տալիս, որ Անկարան «վիրավորված, նեղացած է Ռուսաստանից»: Այս անգամ թուրքերը հանձնարարել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ Մոսկվայի հասցեին «պահանջներ» հնչեցնել:
Թուրքական «Daily Sabah» թերթը սեպտեմբերի 28-ին գրել է, որ նախարարը «պահանջներ է հնչեցրել Ռուսաստանի դեմ՝ Սիրիայում իրավիճակի պատճառով»: Հուլուսի Աքարը ասել է, որ Անկարան հույս ունի, որ Մոսկվան կկատարի իր պարտավորությունները՝ ըստ Իդլիբի մասին համաձայնագրի: Թուրքիան, ըստ նրա, կատարում է համաձայնագրի պայմանները: Թուրքիայի պաշտպանության նախարարը հույսեր է հայտնել երկու երկրների նախագահների բանակցությունների և Իդլիբում Սիրիայի կառավարական բանակի հարձակման հետևանքով Ռուսաստանի դեմ ուղղված հայցերի կապակցությամբ. «Մենք հույս ունենք, որ Պուտինի հետ մեր նախագահի հանդիպումից հետո հնարավոր կլինի վերադարձ դեպի խաղաղություն, ինչպես Փոխըմբռնման հուշագրի սկզբում… Ռուսաստանը պնդում է, որ իրենք [այսինքն՝ սիրիացիները] այդ հարձակումներն իրականացնում են «ահաբեկչական խմբավորումների» դեմ: Սակայն այդ հարձակումներից զոհվածների կամ փախածների մեջ ահաբեկիչներ չկան: Մենք արդեն մի քանի ամիս փորձում ենք դա բացատրել»:
Աքարը հավելել է, որ կարող է հանդիպել նաև իր ռուս գործընկերոջ հետ: Նա նաև ասաց, որ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) փորձել են ներթափանցել Իդլիբ՝ խախտելով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը «Խաղաղության աղբյուր» գործողության իրականացման տարածքում. «Մենք պայմանավորվեցինք, որ ահաբեկիչները պետք է հեռանան, բայց նրանց ներկայությունը այնտեղ շարունակվում է: Մենք այս հարցում ճիշտ ենք»: Նրա խոսքով՝ Թուրքիան այս հարցը բանակցում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում YPG-ին չեզոքացնելու համար:
Իրոք, աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները, ինչպես նաև մենք, հայտնեցին, որ (ըստ Անկարայի) նախագահ Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը: Բայց միևնույն ժամանակ, մենք տեղեկացրինք Հայաստանի քաղաքացիներին, որ մեր կարծիքով, Պուտինի և Էրդողանի հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը չի սահմանափակվի Սիրիայով և երկկողմ հարաբերություններով: Ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Իրանի պահանջների ցանկը, որոնք կներկայացվեն Էրդողանին, անվերջ է: Եվ հենց այն պատճառով, որ Թուրքիան չի կատարում Իդլիբի համաձայնագրի պայմանները, որոնք միայն «թղթի վրա» են երկկողմ: Իրականում դրանք եռակողմ են, քանի որ նախատեսվում էր, որ հաշվի կառնվեն Իրանի պահանջները և Իդլիբ նահանգից շիաների շահերը, բայց հիմա դա այդպես չէ, ինչպես նաև Թուրքիան չի կատարում պահանջները (Սիրիա, Իրան և Ռուսաստանի Դաշնություն)՝ Սիրիայից և Իրաքից թուրքական բանակի ամբողջական և անվերապահ դուրսբերման վերաբերյալ:
Բայց այս դեպքում Թուրքիայի պաշտպանության նախարար Հ. Աքարը, կամա թե ակամա, «լույս սփռեց», ինչն ստիպեց Անկարային «նեղանալ» Վ. Պուտինից: Այսպիսով, Սիրիայի քրդերը ցանկանում են վերադառնալ այն վայրերը, որտեղից նրանց վտարել են թուրքերը՝ Ջարաբլուսը (ի դեպ, սեպտեմբերի 28-ին այնտեղ 2 պայթյուն է որոտացել, թուրքերի և թուրքական խամաճիկների շրջանում կան զոհեր…), Էլ-Բաբ, Աֆրին, Ռաս ալ-Այն և այլ քաղաքներ: Ենթադրվում է, որ YPG փեշմերգայի ջոկատները նույնպես պատրաստվում է Իդլիբի վրա սիրիական բանակի և շիա աշխարհազորայինների հարձակմանը: 2018-2020 թվականներին մենք բազմիցս հաղորդել էինք, որ Իրանի և Ռուսաստանի ջանքերով Սիրիայի քրդերի մի զգալի մասը համաձայնել է ճանաչել նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը և քրդերի կողմից Սիրիայի տարածքի անբաժանելիության ճանաչման բարդ, բայց միանշանակ գործընթացը ակտիվ ընթացքի մեջ է: Սա այն է, ինչ վրդովեցրեց Թուրքիային, որովհետև թուրքերն արեցին և անում են ամեն ինչ, որպեսզի «կտրեն» Մեծ Իդլիբի տարածքը Սիրիայից և այնտեղ ստեղծեն մեկ այլ՝ «թուրքական հանրապետության» նման բան, բայց այս անգամ՝ «Հյուսիսային Սիրիա», «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութան» նմանությամբ: Ինչպես Կիպրոսի դեպքում, այնպես էլ Սիրիայի մասով, թուրքերը նույնպես իրականացնում են երկիրը մասնատելու և տարածք յուրացնելու ծրագիր, որտեղ նրանք արդեն իրականացրել են էթնիկ զտումներ: Ի դեպ, Թուրքիան նույն ծրագիրն ունի մեր Հայաստանի համար. իսկ Արցախում նրանք Ի. Ալիևի վարչակարգի և երևանյան դավաճանների հետ համատեղ արդեն դա իրականացրել են…
Դե ինչ, եկեք սպասենք. ավելի լավ է հստակ իմանալ, թե ինչ է պատասխանելու Էրդողանին Ռուսաստանի նախագահը, ով բազմաթիվ պարտավորություններ ունի Իրանի և Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի առջև, քան նստել և կռահել։
Սերգեյ Շաքարյանց