Ժողովու՛րդ, արթնացիր, թույլ մի՛ տուր թուրքասերներին ստել ու կործանել Հայաստանը (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանն է։
«Պատերազմից հետո պարզվեց, որ ամբողջ ընթացքում մեզ խաբել են։ Մարդիկ, որ ցնցված էին հայրենիքի կորստով, ցնցվեցին նաև վիրավորանքից՝ ինչո՞ւ եք մեզ խաբում։ Ցավոք, այս իշխանությունը վերարտադրվեց ընտրություններով։ Մենք հասկանում ենք, որ տեղի ունեցան ոչ զուլալ ընտրություններ, բայց դրսում ասում են՝ հայ ժողովուրդը նորից սրանց ընտրեց։ Եթե դու գնում ես քո պարտության, քո խայտառակության հետևից, չի կարող ազգի հավաքական ինքնագնահատականը չթուլանալ։ Սա կոչվում է ձեռքբերովի անօգնականություն»։
2018-ից ու ողջ պատերազմի ընթացքում ստի տեխնոլոգիա է կիրառվել մեր ժողովրդի դեմ։ Պատերազմի օրերին ասում էին՝ Շուշին, Հադրութը մեր ձեռքում են, բայց պարզվեց՝ հանձնել էին, մեր զինվորներին հրահանգում էին նահանջել, բայց ստում ու նահանջը ներկայացնում էի, իբր թե դիրքավորվում են, որ նոր գրոհ ծավալեն։
Իշխանությունն անվերջ ստում էր. ստում էր գերագույն գլխավոր հրամանատար հռչակված անձը՝ Փաշինյանը, հիշենք, երբ հայտարարարում էր․«Մենք կհաղթենք, մենք անպայմանորեն կհաղթենք, չկասկածեք»: Ստում էր ՊՆ նախկին նախարարը Դավիթ Տոնոյանը. «Մեր բանակի արհեստավարժ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են ու Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ է լինելու, սարսափելի»: Մեզ խաբում էին ու հավատացնում, թե ամեն ինչ լավ է լինելու։ Հեռուստաեթերը պայթում էր Արծրուն Հովհաննիսյանի ստից. «Հաղթելու ենք, հաղթում ենք, վստահ եղեք՝ հաղթելու ենք, ես հավատում եմ, որ հաղթելու ենք, հակառակորդը կորոստներ կրելով հետ է շպրտվել»․․․ ու այսպես 44 օր շարունակ։
«Սուտը լուրջ զենք է, որը ունենում է աղետալի հետևանքներ։ 2018-ից այս թիմը օգտագործեց ստի տեխնոլոգիան,- նկատում է հոգեբանը, ով համոզված է, որ մարդկանց տրամադրություններում լուրջ փոփոխություն է եղել։- Իմ շփումներից համոզվում եմ, որ մասնավորաբար, այն մարդիկ, որոնք հիացած են եղել այս իշխանությամբ, այսօր հիասթափված են, քչերն են, որ դեռ հավատ ու վստահություն ունեն սրանց հանդեպ։ Բայց հիասթափությամբ հանդերձ, ժողովրդի շրջանում կան տրամադրություններ, որ միևնույն է, իրենք ոչինչ անել չենք կարող»։
Մանրամասները՝ տեսանյութում