Նա միշտ կլինի մեր սրտերում․ «Եվրատեսիլի» պաշտոնական էջը Հայկոյի մասին

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի պաշտոնական էջը հրապարակում է արել ի հիշատակ սիրված երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի։

ՀՀ վաստակավոր արտիստը կորոնավիրուսային  հիվանդանություն ուներ, և բժիշկները օրեր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար։

2007թ․-ին Հայկոն երաժշտական մրցույթում ներկայացրել է Հայաստանն ու զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։

Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի  Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։