Իրենց խաղաղասիրական օրակարգը ամեն շաբաթ բերում է նոր արհավիրքներ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ 7-րդ գումարման ԲՀԿ խմբակցության քարտուղար, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

Արման Աբովյանի հետ վերլուծել ենք օրերս France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Իլհամ Ալիևի հայտարարությունները առ այն, թե «ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է», և բացառում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորություն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը։

«Ալիևն այս պարագայում ինքն իրեն հակասում է, քանզի եթե ինքը համարում է, որ հարցը լուծված է, ինչ իմաստ ունի Մինսկի խմբի հետ հանդիպելը», ընդգծել է Աբովյանը՝ հավելելով որ Ալիևը միայնակ չունի այդ պոտենցիալը, որ կարողանա ընդդիմանա Մինսկի խմբի համանախագահ երկրներին։

Ալիևն այսօր պատրաստ է միայն մշակութային ինքնավարություն առաջարկել հայերին, հետևաբար վերլուծաբանի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը առաջիկա դիվանագիտական հանդիպմանը շատ կարևոր է․

«Նիկոլ Փաշինյանի և իր վարչակազմի համար պետք է պարզ դառնա, որ, այսպես կոչված, «խաղաղութան դարաշրջան» կեղծ կատեգորիայով Հայաստանը բերեցին նոր արհավիրքների»։

«Խաղաղություն պարտադրելու միակ գրավականը Հայաստանի Հանրապետության շահերի անվերապահ պաշտպանումն է, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների ամբողջականության անվերապահ պաշտպանումն է»,- հավելեց Արման Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում