«ԳՌՈՄ-2021» զորավարժությունը ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ (տեսանյութ)

Սեպտեմբերի 24- 28-ը Պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ տակտիկական զորավարժությունը: Վարժանքը կազմակերպվել է Ոստիկանության կողմից ՀԱՊԿ միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Զորավարժությանը ներգարվված էին Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարության, Սահմանապահ զորքերի, Ազգային անվտանգության, ինչպես նաև ՀԱՊԿ մասնակից պետությունների հատուկ ստորաբաժանումները: