Պաշտոնանկություն Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Լուսինե Լևոնի Ալեքսանյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի (06-5-Ղ1-1) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Նշվում է, որ վերջինս ազատման դիմում է ներկայացրել։ Ալեքսանյանը այս պաշտոնին նշանակվել էր 2020-ի հունվարի 17-ին։