Արդյո՞ք ավարտվել է պատերազմը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Սասունցի Դավիթ» աշխարհազորի ազատամարտիկ Կարեն Առաքելյանը։ 

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի դեմ սկսեց ռազմական հանցագործություն, որն ստացավ 44-օրյա պատերազմ անվանումը։ Այսօր՝ մեկ տարի անց Կարեն Առաքելյանի հետ փորձել ենք վերլուծել պատերազմի մանրամասները, Եռաբլրում հանգչող հայորդիների վրեժի և դավաճանության բացահայտման հնարավորությունները։

Ազատամարտիկի հետ զուգահեռներ ենք տարել Նիկոլ Փաշինյանի երկու ելույթների միջև․ 2020 թ․ Սեպտեմբերի 27-ի ԱԺ ամբիոնից ելույթը․«Եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի» և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում՝ «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին․․․» արտահայտությունը, թե արդյո՞ք այս ամենը չեն վկայում դավաճանության և պատերազմի ելքը կանխորոշելու մասին։

Խոսել ենք ՄԱԿ գլխավոր ասամբլեայում Ալիևի և Փաշինյանի ելույթների մասին։

Կարեն Առաքելյանը շեշտեց, որ պատերազմը դեռ ավարտված չէ, և պետք է լինել միասնական, բանակը հզորացնել, զինել․ «Հենց համարեմ ամեն ինչ կորսված է, ուրեմն մեռել եմ», – հավելեց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում