Սա մեր սուրբ տեղն է, իրենք զոհված են, բայց մահացած չպետք է հաշվենք․ Արշակ Կարապետյանն այցելեց Եռաբլուր

Խոնարհվում եմ մեր բոլոր տղաների շիրիմների առջև: Մենք այստեղ ընկերներ ունենք, զինվորներ և նախկին անմիջական ենթականեր: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

«Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանակվի գերեզմանի: Սա մեր սուրբ տեղն է, և մենք այստեղ պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք և չհաշվենք իրենց մահացած: Զոհված են, բայց մահացած չպետք է հաշվենք»,- ասաց Կարապետյանը: